Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Համեմունքներ եւ դեղաբույսեր

Համեմունքներ եւ դեղաբույսեր

Բանջարանոցային սոխը լինում է 4 տեսակի, որոնցից ամենալավը սպիտակ սոխն է: Եթե նոր սկսվող կատարակտի ժամանակ նրա հյութը կաթեցնեք աչքերին, ապա այն կկանխարգելի կատարակտի զարգացումը, կմաքրի աչքերն ու կլավացնի տեսողությունը:

 

Սպիտակ սոխը լավացնում է ախորժակը, մեծացնում սեռական պոտենցիան, նաեւ վերացնում մաշկի դեղնածությունը, բացում անոթները եւ կարգավորում արյան հոսքը, բուժում եղունգների տարբեր հիվանդություններ: Սոխը վերացնում է նաեւ տարբեր տեսակի թունավոր նյութերի ազդեցությունը: Ավելի լավ է սոխն օգտագործել տապակած կամ եփած վիճակում: Եթե սոխի հյութն ու աղը խառնեք իրար եւ դնեք գորտնուկների վրա, դրանք կանհետանան: Ճամփորդելիս եթե սոխ ուտեք, այն կպահպանի կլիմայի փոփոխության հետ կապված տհաճություններից: Եթե սոխը խորովեք տաք ջեռոցում եւ տաք-տաք ուտեք, ապա դա կնպաստի դաշտանի սկսվելուն, կդադարեցնի լորձի արտադրությունը եւ կփափկեցնի կուրծքը:

ՍԽՏՈՐԸ լինում է վայրի եւ բանջարանոցային: Ամենալավը մեծ գլխով սխտորն է: Սխտորը վերացնում է աչքերի տակի այտուցները, հաճելի է դարձնում սեռական մերձեցումը այն մարդու համար, որը դրանից հաճույք չի ստանում: Սխտորն օգնում է թաց հազի ժամանակ, վերադարձնում է ձայնը, դաշտանը առատ է դարձնում, արգանդից դուրս է բերում ընկերքը: Այն բուժում է թութքը, օգնում է մեջքի ցավի ժամանակ, մեծացնում սեռական պոտենցիան, լավացնում է դեմքի գույնը: Այն օգտակար է նաեւ փայծաղի համար: Սակայն սխտորը կարող է խոցերի առաջացման պատճառ դառնալ, վատացնել տեսողությունը, առաջացնել գլխացավեր: Սխտորի վնասակար հատկությունները վերացնում են քացախն ու յուղը:

ՀԻԼ (մելկի կարդամոն): Ամենալավն այն հիլն է, որն ավելի սուր հոտ ունի: Հիլն օգնում է ստամոքսին եւ լյարդին, դադարեցնում է սրտխառնոցը, փսխումը, ամրացնում սիրտը: Ցուրտ եղանակին հիլը տաքացնում է ստամոքսը, լյարդը, այլ օրգաններ, եւ ամրացնում դրանք: Սակայն հիլը լյարդի համար վնասակար է: Հիլը կարելի է օգտագործել օրական 1,47 գրամից ոչ ավելի:

ՄԵԽԱԿ: Ամենաօգտակարը մեխակի այն տեսակն է, որն ավելի սուր հոտ ունի, քաղցր է եւ մի թեթեւ դառնավուն: Այն հաճելի է դարձնում բերանի համը, վերացնում է տհաճ հոտերը եւ ականջների խշշոցը: Մեխակը նպաստում է մազերի պնդացմանը, լավացնում տեսողությունը: Այն ամրացնում է սիրտն ու լյարդը, մեծացնում սեռական պոտենցիան: Եթե ամեն ամիս մեխակի թուրմով լվանաք գլուխը, կարող եք խուսափել հղիանալուց: Օրական չափաբաժինը` 1,47 գրամ: Մեխակին կարող է փոխարինել մշկընկույզը (մուսկատնի օրեխ) կամ դարչինը:

ԴԱՐՉԻՆ: Ամենալավը մանր, կարմրավուն դարչինն է: Այն օգտակար է ստամոքսի համար, դուրս է մղում լորձն ու խոնավ արտադրությունը: Օրական չափաբաժինը` 2,2 գրամ: Դարչինը բացում է երիկամների եւ արգանդի կպումները, առատ դարձնում միզարտադրությունն ու դաշտանը: Այն մաքրում է երիկամներն ու միզապարկը: Սպանում է ճիճուներին: Եթե 1,47 գ դարչինը մանրացնեք, խառնեք մեղրի հետ եւ քսեք շարժվող, ցավացնող ատամին, ապա ցավը կանցնի եւ ատամը կամրանա: Սակայն դարչինը վնասակար է փայծաղի համար եւ կարող է խոց առաջացնել: Դարչինի վնասակար հատկությունները չեզոքացնում է մաղադանոսի սերմը:

ԿՈՃԱՊՂՊԵՂԸ (իմբիր) լինում է երկու տեսակի` չինական եւ հնդկական: Այն լիցքաթափող հատկություն ունի: Օգնում է կաթվածի եւ դեմքի ծռվածության ժամանակ: Կոճապղպեղը նպաստում է ցրտից եւ լորձից առաջացող հիվանդությունների դեպքում: Այն սրում է միտքը: Եթե կոճապղպեղը լցնեք աչքերի մեջ, դա կվերացնի աչքերի դեմ մթնելը եւ թանձր լորձ կհանի կոկորդից: Այն նպաստում է նաեւ մարսողությանը, մաքրում եւ տաքացնում ստամոքսն ու լյարդը: Եթե կինը հեշտոցի մեջ մտցնի մեղրի հետ խառնած կոճապղպեղ, ապա դա կնպաստի մերձեցումից հաճույք ստանալուն: Օրական չափաբաժինը` 1,47 գրամ: Սակայն կոճապղպեղը վնաս է տաքարյուն մարդկանց: Կոճապղպեղին կարող է փոխարինել սովորական պղպեղը:

ՍԵՎ ՊՂՊԵՂԸ լիցքաթափող հատկություն ունի, հանգստացնում է նյարդերը: Այն դադարեցնում է լորձի արտադրությունը: Օգնում է արցունքաբերության ժամանակ, օգտակար է ցրտից առաջացած հազի դեպքում: Բացում է ախորժակը, նպաստում մարսողությանը: Սեւ պղպեղը տաքացնում է ստամոքսն ու լյարդը, դուրս բերում տափակ ճիճուներին: Պղպեղը նաեւ հակաթույն է համարվում: Սակայն սեւ պղպեղը հյուծում է մարմինը: Սրան կարող է փոխարինել սպիտակ պղպեղը:

ՍՊԻՏԱԿ ՊՂՊԵՂԸ իր հատկանիշներով մի քիչ թույլ է սեւ պղպեղից: Այն մաքրում է լորձը եւ սեւ մաղձը: Չափաբաժինը` 2,2 գրամ: Սակայն սպիտակ պղպեղը չորացնում է սերմը եւ ընդհատում հղիությունը: Այն վնասակար է երիկամների համար: Նրա վտանգավոր հատկությունները վերացնում է մեղրը: Սպիտակ պղպեղին կարող է փոխարինել կոճապղպեղը:

ԹԱՐԽՈՒՆ: Ամենալավը թարմ թարխունն է: Այն օգտակար է ատամների համար, օգնում է բոլոր տեսակի չարորակ խոցերի դեպքում: Թարխունն ամրացնում է ստամոքսը, վերացնում բերանի տհաճ հոտը: Ժանտախտի համաճարակի ժամանակ թարխունի հյութ խմելը կպահպանի հիվանդությունից:

ԱՆԱՆՈՒԽ (ԴԱՂՁ): Ամենից օգտակարը նոսր տերեւներով անանուխն է: Այն փափկացնող հատկություն ունի: Օգնում է խոցերի, ականջներում աղմուկի դեպքում: Բերանից վերացնում է սոխի եւ սխտորի հոտը: Օգնում է դժվար շնչառության եւ կրծքի ցավի դեպքում: Տարրալուծում է սեւ մաղձը, բուժում է դեղնախտը, ջրգողությունը: Անանուխը զսպում է սեռական ցանկությունը եւ քրտնեցնում: Եթե անանուխի թուրմով շփեք մարմինը, ապա կարող եք բուժել էկզեման եւ քորը: Չափաբաժինը` 4,4 գրամ: Սակայն անանուխը վնասակար է երիկամների համար: Նրա վնասակար հատկանիշները վերացնում է մատատուկի հյութը:

ՔԱՑԱԽ: Ամենալավը գինու քացախն է: Այն օգնում է գլխացավերի դեպքում: Հեռացնում է մազերի թեփը, նպաստում մարսողությանը, ամրացնում ստամոքսը: Այն մեծացնում է սեռական ցանկությունը, դադարեցնում լորձի արտադրությունը, օգնում է ջրգողության ժամանակ: Քացախը կոտրում է նաեւ ծարավը: Սակայն մեծ քանակով օգտագործելու դեպքում այն հյուծում է օրգանիզմը: Քացախի վնասակար հատկանիշները վերացնում է մեղրը: Քացախին կարող է փոխարինել խակ խաղողի հյութը:

ՀԱՄԵՄ: Ամենաօգտակարը բանջարանոցային համեմն է` դեղին ծաղիկներով: Այն հանգստացնում է մարդուն, ունի նաեւ քնաբեր հատկություն: Օգնում է գլխացավերի, ինչպես նաեւ ականջացավի դեպքում: Կրծքով կերակրող մայրերին խորհուրդ է տրվում համեմ ուտել, քանի որ այն ավելացնում է կաթը: Համեմն օգտակար է նաեւ մեջքացավերի դեմ, փափկացնում է կարծր ուռուցքները: Սակայն այն վնասակար է աչքերի համար: Համեմին կարող է փոխարինել երիցուկը: Մի թեթեւ խաշած համեմը դրեք դուրս եկած թութքի վրա. դա կհանգստացնի եւ կթեթեւացնի ցավերը: Չափաբաժինը` 14,7 գրամ:

ՔԻՄԻՈՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ: Օգտակար է սրտխփոցի, մրսածության ժամանակ: Ամենից լավ ազդում է ստամոքսի վրա: Վերացնում է կլոր եւ տափակ ճիճուները: Քիմիոնի չափից դուրս շատ գործածությունը չորացնում է օրգանիզմը: Չափաբաժինը` 5,88 գրամ: Նրան կարող են փոխարինել անիսոնն ու ֆենխելի սերմերը:

ԱՆԻՍՈՆ: Անիսոնի գոլորշիները օգնում են գլխացավերի դեպքում, մաքրում թոքերը ավելորդ խոնավությունից, բուժում հազը: Անիսոնը լուծում է սեւ մաղձը եւ դուրս հանում օրգանիզմից: Այն բացում է լյարդի, փայծաղի եւ երիկամների խցանումները, նպաստում դաշտանի նորմալացմանը: Անիսոնը վերացնում է թունավոր նյութերի վտանգավոր ազդեցությունը, ունի քրտնաբեր հատկություն: Չափաբաժինը` 2,94 գրամ: Սակայն անիսոնը վնասակար է միզապարկի համար: Նրա վնասակար հատկությունները վերացնում է մատատուկի օշարակը: Անիսոնի հյութով կարելի է ողողել ատամները:

ՄԱՆԱՆԵԽ:
Ամենաօգտակարը թարմ մանանեխն է: Այն օգնում է կաթվածի ժամանակ, վերացնում ոտքերի եւ ձեռքերի դողը, վերացնում կոկորդում լորձի հավաքվելը, լավացնում է դեմքի գույնը: Մանանեխը սպանում է մեծ ու մանր ճիճուներին, դաշտանը դարձնում է առատ, մեծացնում սեռական պոտենցիան: Այն նպաստում է նաեւ մարսողությանը, բացում է արգանդի խցանումները: Մանանեխի յուղը օգնում է նստանյարդի հիվանդության, մկնատամի, նաեւ էկզեմայի դեպքում: Չափաբաժինը` 1,47 գրամ: Սակայն այն վնասակար է ուղեղի համար: Նրա վնասակար հատկությունները վերացնում է քացախը:

ԾՈՎԱԲՈՂԿԸ
օրգանիզմը մաքրում է լորձից, բացում խցանումները, լավացնում աղեստամոքսային տրակտի աշխատանքը, լավացնում ախորժակը: Ծովաբողկն օգտակար է ցածր թթվայնության, լեղապարկի հիվանդության դեպքում: Այն հիանալի միզամուղ է, այն օգտագործում են ջրգողության, միզապարկի քարերի, ռեւմատիզմի ժամանակ: Ծովաբողկն օգտակար է նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների` ստենոկարդիայի եւ իշեմիայի դեպքում: Դրա համար 1 թեյի գդալ քերած թարմ ծովաբողկին ավելացնում են այնքան մեղր, որ խառնուրդը կազմի 1 ճաշի գդալ: Այս խառնուրդն ուտում են սոված փորին, նախաճաշից մեկ ժամ առաջ: Կուրսը 30 օր է: Տհաճ զգացողության դեպքում ծովաբողկի քանակը քչացնել, ապա աստիճանաբար կրկին հասցնել 1 թեյի գդալի: Բուժումը կարելի է կրկնել 21 ամսից ոչ շուտ: Բուժման ընթացքում չի կարելի ծխել, խմել եւ գերլարվել: Խորհուրդ է տրվում 5-6 կուրս` 3 տարվա ընթացքում: Ծովաբողկը նաեւ հզոր հակաբորբոքային հատկություններ ունի: Անգամ մի փոքրիկ կտոր եթե դնեք թթուների, մարինադի մեջ, ապա դրանք չեն փչանա: Ծովաբողկի սուր համը կոտրելու համար այն խառնում են ընկույզի, կիտրոնի հյութի, քերած հում բողկի հետ:

Ահա օրգանիզմը լորձից մաքրելու հիանալի միջոց. 150 գ քերած ծովաբողկին խառնել 2-3 կիտրոնի հյութ, խառնուրդն ընդունել օրը 2 անգամ` սոված փորին, կեսական թեյի գդալ: Սկզբում ծովաբողկը կարող է արցունք առաջացնել, գլխում տհաճ զգացողություններ, սակայն, եթե խառնուրդը մի քանի օր ընդունելուց հետո այդ զգացողությունն անցնի, ուրեմն օրգանիզմն ազատվել է լորձից: Դրանից հետո ուտելուց առաջ խմել գազարի թարմ հյութ:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.02.2016

Հարգելի HAYKUHI, բարև Ձեզ: Հիլն ունի անոթները լայնացնող և միզամուղ էֆեկտ, այսինքն  դրա օգտագործումը որոշ չափով կարող է կարգավորել զարկերակային գերճնշումը: Սակայն երկարատև օգտագործումը ցանկալի չէ, բացի այդ հիլն ունի մի շարք հակացուցումներ, օրինակ լյարդի հիվանդությունների, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդության դեպքում հակացուցված է:

HAYKUHI

24.01.2016

Barev dzez es uzum em imanal hilov tey@ ogtakar e aryan chnshman depqum, aystex cavalun grvac cher, xndrum em ete dzhvar che aseq hili amenorya ogtagorcum@ knpasti chnshman kargavorman@ naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ